Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելության վերահսկողությամբ զբաղվի՝ խոստանալով ավելացնել բնակչության թվաքանակը, գրում է Hurriyet Daily News-ը:
«Ես հստակ ասում եմ, որ մենք կավելացնենք ծնելության մակարդակը: Ծնելության վերահսկողություն՝ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է այդ մասին մտածի: Մենք կհետևենք այն ուղուն, որն իմ Աստված և սիրելի Մարգարեն է ցույց տվել»,- նշել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Թուրքիայի երիտասարդության և կրթության հիմնադրամի հիմնադրման 20-ամյակին: